News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության այսօրվա տնտեսական քաղաքականության գլխավոր առանցքը պտտվում է աշխատանքի արտադրողականության շուրջ, մեր բոլոր ծրագրերը ուղղված են նրան, որ ընկերությունները դառնան ավելի արտադրողական, ավելի արդյունավետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդ առումով աճի մի քանի հենասյուներ կան, որոնց արդյունքում կարելի է հասնել նշված թիրախին: Դրանց մեջ կան ընկերությունների մոդեռնիզացիան, եւ կառավարությունը մասշտաբային ծրագիր ունի ընկերությունների մոդեռնիզացիայի վերաբերյալ: Մենք նախաձեռնություններ ունենք ընկերությունների թվայնացման ուղղությամբ օժանդակելու՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմամբ:

Բայց ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացումը եւ գիտության ներծծումը իրենց առօրյա բիզնեսի մեջ տալիս է մրցակցության առավելություն ամբողջ աշխարհում: Դրա համար ընկերությունները գիտությանը չպետք է վերաբերվեն ոինչպես վերացական, իրական կյանքի հետ կապ չունեցող բանի: Այլ պետք է ներդրումներ անեն գիտության մեջ, ստանան իրենց համար ցանկալի արդյունքները, որը կկարողանան կիրառել իրենց արտադրանքի, ծառայությունների մեջ եւ ստանալ ավելի բարձր, մրցունակ արտադրանքներ, ապրանքներ»,-ասաց Քերոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 4-ին, կազմել է...
2024-ի փետրվարի վերջի դրությամբ Երևանի սեփական եկամուտների գծով մուտքերը 1,6 մլրդ դրամով ավելի են եղել 2023-ի համեմատ
2024 թվականի փետրվարի 29-ի դրությամբ Երևանի բյուջեի սեփական եկամուտների…
«Ռոսսելխոզնադզորը» խախտումներ է հայտնաբերել Հայաստանից խավիարի մատակարարման հարցում
Կոլիֆորմները կարող են առաջացնել աղիքային թունավոր վարակներ, իսկ պատրաստի սննդամթերքում դրանց...
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 1-ին, կազմել է…
Հիմա էլ «մեղավորը» արտագնա աշխատանքի մեկնողներն ե՞ն. Թադեւոս Ավետիսյան
Ինչպես բազմիցս հիմնավորել և կանխատեսել ենք․ այս իշխանությունների օրոք...
Ինչպես վճարել եկամտային հարկը՝ անշարժ գույքի վարձակալության վճարներից. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն, անշարժ գույքը վարձակալության հանձնած...
Ամենաշատ