News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի իշխանությունները երկակի արգելապատնեշների համակարգ են տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին, որի ողջ երկայնքով սահմանային անցակետերը շարունակում են փակ մնալ։ Այս մասին Yle պորտալին հայտնել է Ֆինլանդիայի հարավ-արևելյան սահմանապահ ծառայության հրամանատարի տեղակալ Յուկկա Լուկկարին։

«Այս պահին սահմանային կետերը փակ են։ Պարիսպներ են տեղադրվել ինչպես պետական ​​սահմանին, այնպես էլ երկրի ներսում։ Եթե ​​մարդիկ ժամանեն, մենք նրանց կուղղորդենք այնտեղ, որտեղից նրանք կարող են օրինական ճանապարհով մուտք գործել Ֆինլանդիա»,- ասել է նա։ Լուկկարին հավելել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունից որևէ անձ  մոտենա սահմանին, Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունը «նրանց ցույց կտա ճանապարհը», բայց եթե նրանք «առանձնապես խոցելի վիճակում լինեն», ապա սահմանապահները պատրաստ են «կատարել իրենց պարտքը և հոգ տանել նրանց մասին՝ տեղափոխելով ֆիննական կողմ»։

Լուկարին հայտնել է, որ Ֆինլանդիայի սահմանապահ պաշտոնյաները և ԵՄ սահմանային վերահսկողության Frontex գործակալության նրանց գործընկերներն արդեն «կենտրոնացել են սահմանի կարևոր հատվածների վրա»: Նրա խոսքով, ճեղքելու փորձերի դեպքում ուժայինները կկիրառեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ «իրավիճակը վերահսկողության տակ պահելու, մարդկանց ուղղորդելու և բռնի բնույթի գործողությունները կանխելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն ամերիկացի սենատորին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել․․․
Ադրբեջանը որպես օգնություն էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա
Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև...
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք է կնքվեր մեկ տարի առաջ, նրա դիրքերը թուլանում են. Մասկ
Նա մեկնաբանել է հրապարակումը, որտեղ խոսվում է հրադադարի և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին...
Կանադան ապրիլի սկզբին Ուկրաինային կհանձնի ավելի քան 800 անօդաչու
Կանադան Ուկրաինային կտա ավելի քան 800 բազմաթիրախային անօդաչուներ...
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչեւ 2025թ. փետրվարի 24-ը
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցների ժամկետը...
Զելենսկի. Ռուսական զորքերն օգտվում են Ուկրաինային օգնություն տրամադրելու ձգձգումից
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր երեկոյան ելույթում խոսել է Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զինված...
Ամենաշատ