News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի քրեակատարողական հիմնարկներում բանտարկյալների թիվը նոյեմբերի սկզբի դրությամբ հասել է 75,1 հազար մարդու, ինչը հանրապետության համար դարձել է նոր ռեկորդ։ Այս մասին է վկայում Ֆրանսիայի արդարադատության նախարարության ամենամսյա զեկույցը։

Նախորդ ռեկորդը գրանցվել է այս տարվա հուլիսին, երբ Արդարադատության նախարարությունը հաշվել է 74,5 հազար բանտարկյալ, ովքեր պատիժ են կրում կամ գտնվում են կալանքի տակ ու սպասում են դատարանի որոշմանը։ Ներկայիս ցուցանիշները 3,2%-ով ավելի են, քան անցած տարվա նոյեմբերին, այն ժամանակ գրանցվել է 72,8 հազար բանտարկյալ։

Հանրապետության քրեակատարողական հիմնարկների զբաղվածությունն այսպիսով գերազանցել է 123,2%-ը, ինչը Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշներից է։ Ընդ որում, սա միջին ցուցանիշ է, մինչդեռ 10 բանտերում զբաղվածության մակարդակը գրանցված է «200% և բարձր», ևս 55-ում՝ 150%-ից մինչև 200%: Ընդհանուր առմամբ, ֆրանսիական բանտերն ունեն գրեթե 70 հազար տեղ։ Մոտ 20 հազար մարդ այնտեղ սպասում է դատավճռին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում «ի շահ չինական հետախուզության՝ ույղուրներին լրտեսելու մեջ» մեղադրանքով վեց մարդ է ձերբակալվել
Անկարան արդեն մի քանի տարի է՝ Պեկինին մեղադրում է ույղուրներին ճնշելու մեջ։ Չինաստանը հերքում է իրեն ուղղված մեղադրանքները...
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն Ասանժին արտահանձնելու հարցով նոր որոշում կկայացնի
Եթե դատարանը մերժի արտահանձնելու որոշման դեմ բողոքը, այն չի կարող բողոքարկվել Մեծ Բրիտանիայում․․․
«Սիներջի» ընկերության հիմնադրի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Մասնավորապես՝ Աշոտ Հովհաննիսյանը 5  անգամ հարցաքննվել է, որից հետո վերջինիս, ինչպես նաև նույն գործով մյուս մեղադրյալների հետ տեղի են ունեցել նաև...
«Պետության գույքը գողանում են». «լայվի» ժամանակ 2 տղամարդ հարձակվեցին Չախոյանի վրա. նրանցից մեկի ձեռքին կացին կար
Հասարակական ակտիվ գործիչ Արթուր Չախոյանը հերթական անգամ «լայվ» է...
Մոսկվայի օդանավակայանում ձերբակալել են իսրայելցի դիվանագետին
Շոհամին երկար ժամանակ կալանավորել են և խնդրել պատասխանել Ռուսաստանի...
Վանաձորում բախվել են Maserati-ն, Daewoo Nexia-ն ու Howo բեռնատարը. կան զոհեր և վիրավոր
Վթարի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է…
Ամենաշատ