News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննադատել է ԵՄ-ին «միաժամանակ մի քանի հակամարտությունների մասին» խոսելու դժկամության համար և կարծիք է հայտնել, որ Արևմուտքը չի կարող իրեն թույլ տալ դա անել։

«Մեր աշխարհաքաղաքական միջավայրը ոչ թե բարելավվում է, այլ ընդհակառակը, այն դեգրադացվում է, ինչը մեզնից պահանջում է ավելի մեծ ներգրավվածություն և ջանքերի համակարգում... Աշխարհը լի է հակամարտություններով, որոնց մի մասի մասին մենք նույնիսկ չենք խոսում, բայց դրանք գոյություն չունեն... Ո՞վ է խոսում Սուդանում տիրող իրավիճակի մասին։ Ո՞վ է խոսում Աֆրիկայի եղջյուրի կամ Սահելի մասին: Ո՞վ է խոսում տարիներ շարունակվող հակամարտությունների մասին։ Թվում է, թե մեր հասարակությունը կարող է խոսել միայն մեկ կոնկրետ հակամարտության մասին, իսկ հիմա դա Իսրայելի և Պաղեստինի հակամարտությունն է։ Բայց Ուկրաինայում պատերազմը շարունակվում է և ունի իր ամենօրյա հետևանքները... Մենք չենք կարող նվազեցնել մեր ներգրավվածությունը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրոպական պաշտպանության գործակալության տարեկան համաժողովում։

Նա նաև բարձր է գնահատել ԵՄ երկրներին՝ 2014 թվականից ի վեր պաշտպանական ծախսերը 70%-ով մինչև 240 մլրդ եվրո ավելացնելու համար, սակայն մատնանշել է պաշտպանության ոլորտում հետազոտությունների և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ավելի շատ ներդրումներ կատարելու անհրաժեշտությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի շտաբ-բնակարանում կարող են հակադրոնային տեխնոլոգիաներ տեղադրվել
Լրտեսական հարձակումներից պաշտպանվելու համար․․․
ԵՄ-ն պահանջել է Նավալնու մահվան միջազգային հետաքննություն անցկացնել
Նավալնու միջազգային հետաքննության անցկացման պահանջ...
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչեւ 2025թ. փետրվարի 24-ը
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցների ժամկետը...
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ երկրորդ անգամ առաջադրվում է ԵՀ ղեկավարի պաշտոնում 
Հինգ տարի անց (առաջին անգամ ԸՕ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում կայացնելուց հետո), ես գիտակցված և կանխամտածված որոշում կայացրեցի, որ...
Փաշինյանը և Ստեֆանո Տոմատն քննարկել են ԵՄ առաքելության արդյունքները, վերջինիս հետագա գործունեության հարցերը
Վարչապետն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատարին
Իտալիան հայտնել է, որ ԵՄ ԱԳ նախարարները համաձայնել են առաքելություն սկսել Կարմիր ծովում
Առաքելության պաշտպանական գործառույթը, որը կներառի գոտում տեղակայված գործող ռազմական ակտիվները, կամրապնդվի...
Ամենաշատ