News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի նախկին դաշնային դատավորը, ում հանձնարարված է վերահսկել Trump Organization-ին դրամական փոխանցումները, պնդում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր ընկերությունից անձնական բանկային հաշվին գաղտնի 40 միլիոն դոլար է փոխանցել՝ հարկերը վճարելու համար, գրում է Daily Beast-ը։

«Դատարանի կողմից նշանակված ֆինանսական աուդիտորը Դոնալդ Թրամփին բռնել է Trump Organization-ից անձնական բանկային հաշվին գաղտնի 40 միլիոն դոլար փոխանցելիս, ըստ երևույթին, որպեսզի նախկին նախագահը կարողանա վճարել իր հսկայական 29 միլիոն դոլարի հարկային հաշիվը», - ասվում է հրատարակության մեջ:

Ինչպես նշվում է, Թրամփը պետք է զգուշացնի Բարբարա Ջոնսին՝ Նյու Յորքի նախկին դաշնային դատավորին, ով հանձնարարված էր վերահսկել Trump Organization-ի դրամական փոխանցումները, բոլոր գործարքների մասին:

Հրատարակությունը գրում է, որ Ջոնսը Նյու Յորքի նահանգային դատարանին տեղեկացրել է, որ ինքը և իր թիմը Թրամփի հետ կապված 12 առանձին հաշիվների 10 ամսվա բանկային քաղվածքները վերանայելիս վերջերս անսովոր ակտիվություն են նկատել։ Պարզվել է, որ նա առանց իրեն ծանուցելու 40 միլիոն դոլար է հանել երեք դրամական փոխանցումներով, գրում է թերթը: Ջոնսը հաստատել է, որ 29 մլն դոլար է օգտագործվել հարկերի վճարման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ