News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը


Շատ մարդիկ ունեն այն թյուր կարծիքը, որ իրականության մեջ կարեւոր է խթանը, այսինքն եթե լավ են կատարում իրենց աշխատանքը, անպայման խթանում են ստանում, սակայն միշտ չէ, որ խոսքն օգուտների մասին է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց   փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը։

«Շատ հաճախ հավասարակշռությունը պահպանված չէ եւ եթե դուք մի սխալ բան եք անում, դրա դիմաց պետք է վճարեք, եւ դա էլ է շատ կարեւոր: Կուզեի այստեղ նշել նաեւ փսեւդոփորձագետների մասին: Փսեւդոփորձագետն այն անձն է, ով ունի բոլոր փորձագիտական հատկանիշները, բացառությամբ նրա, որ չի կարող իր աշխատանքը հստակ կատարել,-ասաց նա:

Թալեբի խոսքով, բիզնեսմենները, քաղաքականություն մշակողները, քաղաքականությամբ զբաղվողները, պատերազմ հրահրող կամ պատերազմում ներգրավված անձինք պետք է զգան դրա ռիսկը, որովհետեւ եթե չեն զգում, ապա կարող են իրենց լավ կահավորված, շքեղ գրասենյակում մի կոճակ սեղմել եւ ինչ-որ տեղ մարդիկ զոհվեն ու իրենք դա անգամ չզգան:

«Ես բնույթով լավատես եմ եւ կարծում եմ, որ այժմ աշխարհի կարգը փոփոխվում է: Առաջ մարդիկ իրենց մաշկի վրա չէին զգում իրենց կայացրած որոշումների հետեւանքները, սակայն սա փոխվում է: Հետզհետե առաջ են գալիս մարդիկ, որոնք սկսում են իրենց մաշկի վրա զգալ այդ ազդեցությունը: Այսօր կառավարությունները ավելի քիչ որոշումներ կարող են ընդունել միանձնյա եւ հաշվի առնվում նաեւ իրականությունը: Այդպիսի միտում կա նաեւ տնտեսության առումով:

Պատկերացնենք, որ 1960-ակկան թվականներին Չինաստանը որոշում է ԱՄՆ-ի դեմ պատերազմ ծավալել եւ ռմբակոծել: Ասնեք, Նյու Յորքի վրա ռումբ կարող է նետել: Սակայն  եթե այս օրերին Չինաստանը նման բան որոշեր, նա ռումբը պետք է նետեր Շանհայի վրա, որովհետեւ ամեն ինչ շատ փոխկապակցված է:

Եթե ԱՄՆ-Չինաստան պատերազմ լինի, դա կհանգեցնի մեծ տնտեսական կորուստների, պարզապես ապրանքներ չեն լինի եւ մարդիկ դա իրենց մաշկի վրա կզգան»,-ասաց պրոֆեսորը:

Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. « Պրոֆեսորը խոսեց կյանքը ռիսկի տակ դնելու մասին, ստիպված պետք է հիշեցնեմ, որ ես այն մարդկանցից եմ, որ դրել է իր կյանքը ու պատրաստ եմ էլի անել դա, որեւէ խնդիր չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ