News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիխտենշտայնի Իշխանապետության արտաքին գործերի, կրթության և սպորտի նախարար Դոմինիկ Հասլերիի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության հետագա զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Ընդգծվել է բարձրաստիճան այցերի իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը՝ երկկողմ օրակարգը նոր ուղղություններով հարստացնելու նպատակով։

Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր՝ մասնավորապես հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Լիխտենշտայնի նախագահությունն ու առաջնահերթությունները։

Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային մարտահրավերներին։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները և շեշտել տարածաշրջանում կայունությամբ հետաքրքրված գործընկերների կողմից դրանց աջակցության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ջանքերի կարևորությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ Հայաստանում պատշատ ընդունելուն, կարիքների և իրավունքների հասցեագրմանն ուղղված քայլերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Վարչապետը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը․․․
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային իրադրությունը
Քննարկվել են նաև երկկողմ հարցեր․․․
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու․․․
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Հայաստանը ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով
Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում դաշնակիցների...
Ամենաշատ