News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունել են ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Տիմեն Կաուվենարին և Լեյդենի համալասարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերին:

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջույնի խոսքում նշել է, որ Ակադեմիան բարձր հեղինակություն և կարգավիճակ ունեցող իրավաբանական լավագույն կրթական հաստատություն է, որտեղ բազային իրավական գիտելիք ստացած մարդիկ, ովքեր ընտրում են դատավորի, դատախազի, քննիչի ճանապարհը, մասնագիտանում են, ապա կարիերայի ընթացքում ծանոթանում իրավունքի զարգացմանն ու մասնագիտական մարտահրավերներին: Նախարարի տեղակալը՝ համագործակցության այս փուլում, հատկապես կարևորել է ՀՀ-ի՝ միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ դառնալը: Մատնանշել է Արդարադատության նախարարության համակարգմամբ ներպետական ընթացակարգերը վերանայելու, կանոնադրության տրամաբանությանը համապատասխանեցնելու և Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հռոմի կանոնադրության վավերացմանը հաջորդող գործընթացների կազմակերպումը: Արա Մկրտչյանը հույս է հայտնել, որ նշվածի շրջանակներում կլինեն համագործակցության հետագա գործուն քայլեր:

Հանդիպումից հետո Լեյդենի համալսարանի պրոֆեսոր Նիլս Բլոքերը Ակադեմիայի ունկնդիրների և աշխատակազմի ներկայացուցիչների համար հանդես է եկել դասախոսությամբ՝ «Ագրեսիայի հանցագործություններին առնչվող նոր միջազգային տրիբունալը» թեմայով:

Ավելի վաղ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հանդիպել էր ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին, որի շրջանանկերում ձեռք էին բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ դատական, մարդկային ռեսուրսների զարգացման և այլ ուղղություններով կատարվող աշխատանքների շուրջ համագործակցության վերաբերյալ։

Տպել
Ամենաշատ