News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Իսրայելը Իսպանիայի դեսպանին բողոքի նոտա կներկայացնի՝ վարչապետ Պեդրո Սանչեսի հայտարարությունների կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է Israel News-ը, վարչապետ Նեթանյահուն արտաքին գործերի նախարար Էլի Կոենին հանձնարարել է կանչել Իսրայելում Իսպանիայի դեսպանին՝ Պեդրո Սանչեսի հակաիսրայելական հայտարարությունների կապակցությամբ բողոքի նոտա ներկայացնելու համար։

Խոսելով Իսպանիայի պետական ​​TVE հեռուստաալիքի եթերում՝ Սանչեսն ասել է. «Մեր տեսած լուսանկարները և (Գազայի հատվածում) սպանված երեխաների աճող թիվը ինձ լուրջ կասկածներ է առաջացնում այն մասին, որ Իսրայելը պահպանում է միջազգային իրավունքը: Այն, ինչ մենք տեսնում ենք Գազայում, լիովին անընդունելի է»:

Միաժամանակ, Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել, որ Իսպանիայի դեսպանը կանչվել է Երուսաղեմ՝ խորհրդակցությունների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ