News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ավելի քան 80 տարի Դե Ուինթոնի ոսկե խլուրդը (Cryptochromis wintoni), որը կենդանի բեկոր է հիշեցնում, համարվում էր անհետացած և Re:wild-ի «անհետացման վտանգված տեսակների ցանկում»  զբաղեցնում էր 11-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Naked-Science-ը, վերջերս հետազոտողները կարողացել են գտնել Դե Ուինթոնի խլուրդներին, որոնց վերջին անգամ տեսել են 1936 թվականին՝ վերլուծելով շրջակա միջավայրի նմուշների ԴՆԹ-ն: Մեթոդը հնարավորություն է տալիս կենդանիների գենետիկ հետքը հայտնաբերել կենսագործունեության մնացած մասնիկների կամ քայքայված դիակների շնորհիվ։

Գիտնականները հողի նմուշներ են հավաքել Հարավային Աֆրիկայի արևմտյան ափի երկայնքով գտնվող մի քանի վայրերից, որտեղ ոսկե խլուրդներ էին ապրում, մինչև նրանց բնակավայրը լրջորեն վնասվել է ադամանդի արդյունահանման հետևանքով: ԴՆԹ-ի մեկուսացման միջոցով նրանք կարողացել են հայտնաբերել խլուրդների հետքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ