News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Լեհաստանի իշխանությունները նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերել տեղական փոխադրողների հետ՝ երկիր մտնող ուկրաինական բեռնատարների շրջափակումը թուլացնելու հարցի շուրջ, որը շարունակվում է նոյեմբերի 6-ից։ Այս մասին ասվում է Լեհաստանի ենթակառուցվածքների նախարար Ալվին Գայադուրի և ցուցարար լեհերի ներկայացուցիչների հանդիպման արդյունքներով մամուլի հաղորդագրության մեջ։

Կողմերի հայտարարություններից հետևում է, որ Լեհաստանի իշխանությունները խոստացել են ուժեղացնել հսկողությունն Ուկրաինայից ժամանող բեռնատարների նկատմամբ և «համակողմանի ստուգումներ» անցկացնել հարևան երկրի փոխադրողների նկատմամբ, հայտնում է DW-ն։

Սրան ի պատասխան՝ տեղի բեռնատարները չեն տարածի ուկրաինական բեռնատարների շրջափակումը դեպի «հետագա սահմանային անցակետեր», և նաև, եթե իշխանությունների գործողությունները տանեն արդյունքի, նրանք պատրաստ են «մեղմացնել ցույցը»։

Գայադուրն ասել է, որ դիմում է ներկայացրել Եվրահանձնաժողով՝ հանձնաժողով նշանակելու համար, որը կստուգի ԵՄ-Ուկրաինա համաձայնագրի գործողությունը, որը թուլացրել է Եվրամիությունում ուկրաինական բեռնափոխադրողների մուտքի և տեղաշարժի պահանջները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ