News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ведомости-ն։

Լավրովը հիշեցրել է 2003 թվականի «Կոզակի հուշագիրը»՝ Մոլդովայի դաշնայնացման միջոցով Մերձդնեստրի հակամարտությունը լուծելու վերաբերյալ, որը «կարող էր հուսալիորեն լուծել իրավիճակը Մոլդովայում 20 տարի առաջ»։ ՌԴ ԱԳՆ ղեկավարի խոսքերով՝ «նատոյական և եմական Բրյուսելն այն ժամանակ անշնորհքաբար տորպեդահարեցին Քիշնևի և Տիրասպոլի կողմից արդեն նախաստորագրված փաստաթուղթը»։

«Եվ հիմա սպանում են «հինգ գումարած երկու» ձևաչափը՝ վերջին բանը, որ մնացել է մերձդնեստրյան կարգավորման համատեղ ջանքերից։ Փաստորեն, Մոլդովային վիճակված է դառնալ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի սանձազերծած հիբրիդային պատերազմի հաջորդ զոհը։ Յուրաքանչյուր երկիր, որտեղ այժմ գործում են արևմտյան էմիսարները, հիմնադրամները և այսպես կոչված ոչ կառավարական կազմակերպությունները, պետք է մտածի այդ մասին»,- ընդգծել է Լավրովը։

Նոյեմբերի 15-ին Հանրապետության արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարեց Մոլդովայի որոշման մասին՝ միանալու հակառուսական պատժամիջոցների չորս փաթեթներին։ Նոյեմբերի 23-ին որոշումը կատարվեց։ Նոյեմբերի 24-ին Մոլդովայի խորհրդարանի նիստում որոշում է ընդունվել Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայության  և Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության միջև համագործակցության համաձայնագրերի դադարեցման մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահից պահանջել է վերացնել Մինսկի խումբը
Ասել է, թե «ղարաբաղյան հակամարտությունն արդեն կարգավորված է»․․․
Վարչապետը Մյունխենում ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Կարևորվել է ԵԱՀԿ մանդատին համապատասխան կազմակերպության գործիքակազմի արդյունավետ կիրառումը․․․
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային իրադրությունը
Քննարկվել են նաև երկկողմ հարցեր․․․
Վարչապետը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Փաշինյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու․․․
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Հայաստանը ՆԱՏՕ-ում, ԵԱՀԿ-ում ներկայացուցիչներին փոխել է պաշտպանության հարցերով կցորդներով
Հայաստանը ՆԱՏՕ-ի առաքելությունում (Բրյուսելում), Եվրոպայում դաշնակիցների...
Ամենաշատ