News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» ՀՁ ներկայացուցիչների հետ։  Հայտնում են հիմնադրամից:

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Անդրադարձ է եղել շինհրապարակներում իրականացվող աշխատանքների ընթացքին ու առաջընթացին։

Քննարկվել են ժայռային հանույթի‚ լիցքի‚ ջրահեռացման համակարգի‚ արհեստական կառույցների շինարարության‚ շինարարության ժամանակացույցի հետ կապված և բազմաթիվ այլ հարցեր։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն ընդգծել է‚ որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն աշխատանքային ծրագրի և պայմանագրի ժամանակացույցի:

Տպել
Ամենաշատ