News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՕՊԵԿ+-ի նախարարները կքննարկեն նավթի արդյունահանման հավելյալ կրճատումները 2024 թվականին առցանց հանդիպման ժամանակ՝ գների պահպանման համար, Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ:

Գործակալության երկու զրուցակիցների խոսքով՝ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթի արդյունահանման լրացուցիչ կրճատման մասին՝ օրական ավելի քան 1 մլն բարելով, հայտնում է Forbes-ը։ Քննարկմանը մասնակցած երկու աղբյուրներ նշել են, որ որոշումը կարող է հանգեցնել 2024 թվականի առաջին եռամսյակում նավթի արդյունահանման օրական 1-2 միլիոն բարելով կրճատման։

Reuters-ի զրուցակիցները խոստովանել են, որ այս թեմայի շուրջ բանակցությունները բարդ են եղել, ինչի մասին է վկայում նոյեմբերի 26-ին նախատեսված ՕՊԵԿ+-ի նախարարների հանդիպումը չորս օրով հետաձգելու փաստը։

Գործակալությունը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը և ՕՊԵԿ+-ի այլ երկրներ ապահովում են նավթի համաշխարհային մատակարարումների ավելի քան 40%-ը՝ օրական մոտ 43 մլն բարել։ Նախկին պայմանավորվածությունների շրջանակում ՕՊԵԿ+-ը ներկայումս պարտավորվում է կրճատել արդյունահանումն օրական 5 միլիոն բարելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ