News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Մոլդովայի արտաքին գործերի նախարար Նիկու Պոպեսկուն հանդիպել է Ռումինիայի, Իսպանիայի, Չեխիայի, Դանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ։ Նախարարի խոսքով՝ հանդիպումը կայացել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

Newsmaker-ի փոխանցմամբ՝ արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են Մոլդովայի՝ Եվրամիությանն ինտեգրման հարցը։ «Ես շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերներին աջակցության համար և ընդգծեցի, որ մենք պետք է շարունակենք օգնել Ուկրաինային, որն ամեն օր պայքարում է մեր ընդհանուր խաղաղ և ապահով ապագայի համար», - հանդիպումից հետո ասել է Նիկու Պոպեսկուն։

Մոլդովայի արտգործնախարարը նաեւ ասել է, որ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Մերձդնեստրի տարածաշրջանից։ «Դա նպաստավոր պայմաններ կստեղծի մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Նիկու Պոպեսկուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ