News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի և Չինաստանի միջև տարեկան առևտրաշրջանառությունը մինչև 200 միլիարդ դոլար ավելացնելու նպատակը գրեթե իրականացվել է, ասել է Պեկինում դեսպան Իգոր Մորգուլովը, փոխանցում է РБК-ն։

«Ընթացիկ տարվա տասն ամիսների արդյունքներով երկկողմ ապրանքաշրջանառությունը հասել է 196,5 միլիարդ դոլարի»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկրների ղեկավարների սահմանած 200 միլիարդ դոլարի նշաձողն արդեն իսկ գերազանցվել է։ Նա նշել է, որ ի սկզբանե ապրանքաշրջանառության այս ծավալի համար նպատակ էր դրվել 2024թ.-ը։ 

Ռուսաստանն ու Չինաստանն էներգետիկայի ոլորտում խոշոր նախագծեր են իրականացնում, ինչպես նաև մեծացնում են բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն և ներդրումային համագործակցությունը։

2022 թվականին Մոսկվայի և Պեկինի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 190 միլիարդ դոլարի՝ գերազանցելով նախկին ռեկորդը։ Երկրների միջև ապրանքաշրջանառության աճը կապված է Արևմուտքի կողմից հակառուսական պատժամիջոցների ներդրման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ