News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Ոչ մի երաշխիք չկա, որ Ռուսաստանը կրկին ագրեսիա չի սկսի ներկայիս լայնածավալ պատերազմի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է Informator.ua-ն։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ կդառնա։

«Միևնույն ժամանակ, պետությունը պետք է ապահովի, որ իր տարածքում անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա։ Դրան հասնելու համար Ուկրաինան գնում է դեպի համապատասխանեցնում՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Բայց, միևնույն ժամանակ, այն մշակում է անվտանգության սեփական չափանիշները։ Մենք մի երկիր ենք, որն անցնում է պատերազմի միջով և ուզում է վերջ տալ պատերազմին, որպեսզի վերադարձ չլինի։ Եվ մենք հստակ չգիտենք, թե ինչպես դա կլինի: Ոչ ոք հստակ չի ասի՝ մենք կլինենք ՆԱՏՕ-ում, թե չենք լինի»,- ասել է Զելենսկին։

Նա կարծում է, որ Ղրիմի վերադարձը Կիևի համար ավելի քիչ բարդ խնդիր է, քան Դոնբասի ետբերումը։ Մասնավորապես, քանի որ պատերազմը շարունակվում է ուղիղ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի տարածքում արդեն շուրջ 10 տարի։ Խոսքը, մասնավորապես, երկրի արևելքի բնակիչների «մտավոր վերադարձի» մասին է, հավելել է Ուկրաինայի նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն ամերիկացի սենատորին ներառել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցանկում
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել․․․
Ադրբեջանը որպես օգնություն էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա
Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 670 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև...
Ուկրաինայի վերաբերյալ համաձայնագիրը պետք է կնքվեր մեկ տարի առաջ, նրա դիրքերը թուլանում են. Մասկ
Նա մեկնաբանել է հրապարակումը, որտեղ խոսվում է հրադադարի և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին...
Կանադան ապրիլի սկզբին Ուկրաինային կհանձնի ավելի քան 800 անօդաչու
Կանադան Ուկրաինային կտա ավելի քան 800 բազմաթիրախային անօդաչուներ...
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչեւ 2025թ. փետրվարի 24-ը
ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցների ժամկետը...
Զելենսկի. Ռուսական զորքերն օգտվում են Ուկրաինային օգնություն տրամադրելու ձգձգումից
Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր երեկոյան ելույթում խոսել է Կուպյանսկի ուղղությամբ ուկրաինական զինված...
Ամենաշատ