News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ ռազմական հարաբերությունները խթանելու՝ Իրանի զինված ուժերի պատրաստակամության մասին։

IRNA-ի հաղորդման համաձայն` գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Խալիդ բեն Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացումից՝ Բաղերին շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիայի կառավարությանը՝ իսլամական երկրների ղեկավարների արտահերթ գագաթնաժողով կազմակերպելու համար։

Նա նաև հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստակամությունը՝ խթանելու երկու երկրների միջև ռազմական հարաբերությունները։

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը ողջունել է երկու երկրների զինված ուժերի համագործակցության բարելավված մակարդակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ