News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 5-ին մեկնարկում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստերի օրակարգում 24 հարց է ընդգրկված, որոնցից պարտադիր քննարկման ենթակա են 12-ը։

Այդ պարտադիր հարցերից է նաեւ Հաշվեքննիչ պալատի անդամի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրությունը։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները միասին առաջադրել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու։ Թեկնածուն Մանվել Բադալյանն է, որը Քաղծառայության խորհրդի նախկին նախագահն է, պրոֆեսիոնալ է, Կառավարման ակադեմիայի դասախոս:

Որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված է Հակոբ Միհրանյանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար երկու թեկնածու է առաջադրված՝ Նարինե Ավետիսյանն ու Հայկուհի Հարությունյանը։

Վերջինս այժմ այդ կառույցի նախագահն է, մյուսը՝ նրա աշխատակիցը: Հավելենք, որ սա ԱԺ-ի վերջին նստաշրջանն է, սակայն մինչեւ տարեվերջ թերեւս արտահերթ նստաշրջաններ կլինեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Թիրախում ռադիոն է. ՀՌ գործադիր տնօրենի քննադատությունը ՔՊ-ում ծանր են տարել
Մասնավորապես, ՊՎԾ-ի առաջարկով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը փետրվարի 26-ից...
«Ժողովուրդ». Էդգար Ղազարյանը դատարանում հաղթել է Ռուստամ Բաքոյանին. Վերջինս ներողություն կխնդրի և կվճարի 1 մլն դրամ
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոհար Կոստանյանը...
«Փաստ». Հայաստանը առաջիկա օրերին Եվրամիության անդամության թեկնածու դառնալու հայտ կներկայացնի
Մեր հավաստի տեղեկություններով, քպական պատգամավորների մեջ եղել են նաև ընդվզողներ, որոնք նշել են այդ...
«Փաստ». Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում
Վերջին շրջանում տասնյակ քաղաքական և հասարակական միավորներ հայտարարում են...
«Հրապարակ». ՔՊ-ն՝ ՀԱԿ-ի եւ «Լուսավոր Հայաստանի» հետքերով
Երեկ մեր աղբյուրը հավաստիացրեց, որ ՔՊ-ում հասկացել են, թե որ ընտանիքին պիտի անդամագրվեն, իրենք...
«Հրապարակ». «Հրապարակը» հերթական հաղթանակն է տարել. հաղթել են «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանին
Այդ շրջանում Հայկ Սարգսյանը բազում հայցեր ներկայացրեց լրատվամիջոցների դեմ, մի քանի հայց էլ...
Ամենաշատ