News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների շինհրապարակներում հայտնաբերել են մթնոլորտային օդի պահպանության պահանջների խախտման դեպքեր։ Այս մասին ՆԵՈՍ.ամ-in հայտնում են ԲԸՏՄ-ից:

Շինարարության ընթացքում ավազաշիթով հղկման աշխատանքներ իրականացնելիս չեն օգտագործվել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ, մաքրման աշխատանքների տարածքները և շինհրապարակում առկա ավազի կույտերը ծածկված չեն եղել համապատասխան անթափանց թաղանթով։

Վերոնշյալ դեպքերով կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշումներ։

Տպել
Ամենաշատ