News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ:

Դատապարտյալները ներկայացրել են հացադուլի պատճառ հանդիսացող հանգամանքները:

Բացի այդ, քննարկվել են նրանց առողջական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:

ՄԻՊ ներկայացուցիչները քննարկումներ են ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

Տպել
Ամենաշատ