News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Արդյունաբերության ոլորտում համագործակցության համատեղ նախագծերի իրականացմանը ֆինանսական աջակցության և երրորդ երկրների գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության հարցերն են քննարկվել նոյեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստի մասնակիցների կողմից:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից նիստին մասնակել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի անդամ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամի լիազոր ներկայացուցիչ, ՀԱԳՄ տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ բավականաչափ չի աճում, և դա պայմանավորված է ներդրումային ակտիվության ցածր տեմպերով։

«ԵԱՏՄ-ի գոյության 8 տարիների ընթացքում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն գնողունակության համարժեքությամբ 22,8-ից աճել է 33,6 հազար ԱՄՆ դոլարի կամ գրեթե մեկուկես անգամ։ Համեմատության համար նշենք, որ մեկ շնչին ընկնող համաշխարհային ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել է 20,6 հազար ԱՄՆ դոլար։ Թվում է, թե լավ է, բայց Միության մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ էապես չի աճել։ Հիմնական պատճառն, իմ կարծիքով, ներդրումային ակտիվության տեմպերի անբավարար լինելն է»,-իր ելույթում նշել է Միխայիլ Մյասնիկովիչը

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պետությունների ղեկավարների առջեւ խնդիր է դրվել կրկնապատկել ներդրումների ծավալը, եւ դա հնարավոր չէ անել առանց բիզնեսի օգնության։ Միխայիլ Մյասնիկովիչն ընդգծել է, որ արդեն հաջորդ տարի նախատեսվում է Միության բյուջեից շուրջ 20 մլն դոլար հատկացնել համագործակցության ծրագրերին աջակցելու համար, և գործարար համայնքին կոչ է արել ավելի ակտիվ ներգրավվել նախագծային աշխատանքներում, հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։

ԵՏՀ Կոլեգիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ բիզնեսին լավ ազդանշան է տրվում ապագա աշխատանքի համար. մինչև տարեվերջ նախատեսվում է հաստատել ԵԱՏՄ-ի զարգացման հռչակագիրը մինչև 2030 և մինչև 2045 թվականները։ «Սա շատ կոնկրետ փաստաթուղթ է, որը վերացնում է փոխվստահության դեֆիցիտի խնդիրները։ Ուստի կարծում եմ, որ այդ ոչ սակագնային սահմանափակումները, որոնք ներդրվում են փոխադարձ առևտրում, նվազագույնի կհասցվեն»,-նշել է բանախոսը։

Բացի այդ, նա հիշեցրել է, որ ԵՏՀ բիզնեսի զարգացման վարչությունը գործում է որպես «մեկ պատուհան» Հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության համար։ Այս տարի քննարկվել և մշակվել են գործարար համայնքի 75 խնդրահարույց հարցեր։

Նիստի մասնակիցները քննարկել են նաև երրորդ երկրների գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Քննարկման արդյունքների հիման վրա որոշվել է ձևակերպել ԵԱՏՄ Գործարար խորհրդի և ԵՏՀ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների համատեղ գործողությունների ծրագիր՝ եվրասիական բիզնեսի և երրորդ երկրների գործընկերների միջև գործնական համագործակցության հետագա ամրապնդման համար։

ՀԱԳՄ տնօրեն Էդուրադ Կիրակոսյանի խոսքով՝ օրակարգում ներառված էին բավականին կարևոր հարցեր, որոնք մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ԵԱՏՄ բոլոր անդամների համար։ Մեզ համար հատկապես հետաքրքիր էր արդյունաբերության ոլորտում կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման ծրագիրը, որովհետև համատեղ աշխատանքը տնտեսության զարգացման երաշխիքն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ- դարձել է առաջատարը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում վենչուրային ներդրումների ներգրավման գծով. Սաֆարյան
Հայաստանն առաջատարն է Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում...
Հայաստանը պետք է վավերացնի ԵԱՏՄ-ի հետ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը. Ֆիննախ
Այնուամենայնիվ, երաշխիքների ճանաչման համար պետք է պահպանվեն որոշակի պայմաններ: Այսպիսով, վերջին...
Կամ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ հայտարարենք՝ ԵԱՏՄ այդ կանոնը չենք կիրառում. Պապոյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին
Ես գիտեմ, որ այս պահին ՊԵԿ-ը ոչ մի վարչարարություն չի իրականացնում, ընդամենը ծանուցում է ուղարկում...
Ռոսպոտրեբնադզորը խնդրում է տեղեկացնել մանրածախ առևտրի կետերի և կայքերի մասին, որտեղ Ջերմուկ է վաճառվում
«Ջերմուկ» ընկերությունից հայտարարել են, որ հանքային ջրի արտադրության մեջ…
ՌԴ խոստումներին հավատալու պատճառ չկա, և Արևմուտքը ցանկանում է, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից. քաղաքագետ
Հակառակորդը Հայաստանի տարածք է մտել իշխանությունների անգործության արդյունքում…
Մհեր Գրիգորյանն ու ԵՏՀ կոլեգիայի նախագահը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունների շուրջ
Երկուստեք կարևորվել է արդի մարտահրավերների պայմաններում ԵԱՏՄ անդամ… 
Ամենաշատ