News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Lego-ի հիմնադիր Սոֆի Քըրք Քրիստիանսենի ծոռնուհին վաճառել է ընկերության բաժնետոմսերի մի մասը և վաստակել գրեթե 1 մլրդ դոլար, հայտնում է Bloomberg-ը։

Քրիստիանսենը 4 միլիոն բաժնետոմս է վաճառել Kirkbi A/S ընտանեկան ընկերությանը, որը պատկանում է Lego-ին: Kirkbi-ից հայտնել են, որ միջոցները վճարվել են որպես շահաբաժիններ, իսկ բաժնետոմսերը չեղյալ են հայտարարվել: Վաճառքից հետո ընտանիքի մյուս անդամներն ավելացրել են իրենց բաժնետոմսերը բիզնեսում։ Նշվում է, որ 47-ամյա Սոֆի Քըրք Քրիստիանսենը մտադիր է կենտրոնանալ բնապահպանական նախագծերի վրա։

Kirkbi A/S-ն ունի Lego-ի բաժնետոմսերի 75%-ը, ինչպես նաև բաժնետոմսեր մի շարք ընկերություններում, պարտատոմսերում և անշարժ գույքում՝ ընդհանուր 24,3 մլրդ դոլար: Ընկերությունը ղեկավարում է եղբայր Թոմաս Քըրք Քրիստիանսենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ