News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություններ:

ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ կենտրոնի ձեռք բերած նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կիրականացվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ, ինչի արդյունքում փորձագետը կարողանում է ստանալ ճշգրիտ տվյալներ։ Փորձաքննությունն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր-ախտորոշիչ (թունաբանական) փորձաքննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ