News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Դեռ 2015-2016 թվականներին, տեսնելով, որ ՃՈ-ն չի ապահովում ճանապարհային երթեւեկության անվտանգությունը, ես նույնիսկ ֆեյսբուքյան հեշթեգ էի մտածել՝ ՃՈ լուծարում, այսինքն մեզ այդպիսի ՃՈ պետք չի, պետք է լուծարել եւ հարկատուների փողերը չծախսել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Բարեբախտաբար, մենք անցանք այդ պրոցեսով եւ ՃՈ-ն լուծարվեց: Մենք հասանք մեր նպատակին, ստեղծվեց նոր ծառայություն՝ պարեկային ծառայությունը»,-ասաց նա:

Թորոսյանի խոսքով, Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով ավտովթարներից զոհվում է տարեկան 12 մարդ, ինչն ավելին է, քան ավելի շատ ավտոմեքենա ունեցող, ավելի մեծ արագության սահմանափակում ունեցող երկրներում է: «Երկիր կա, որ արագության սահմանափակում չունի, մեքենաները պատիկով ավելի շատ են Հայաստանից միավոր բնակչի հաշվով, բայց իրենք ունեն 3-4 զոհ: Դա նշանակում է, որ մենք շատ վատ վիճակում ենք»:

Պատգամավորը նշեց, որ հայտնի է, որ մարդիկ չեն ամրակապվում մեքենա վարելիս, բայց քանի որ ապակիները մուգ էր, չէր երեւում ՝ ամրակապված են, թե ոչ. «Եթե ապակիները մգեցված չլինեն կերեւա ամրագոտին, հեռախոսով խոսելը եւ ծխելը: Այդ երեքն էլ արգելված է, բայց քանի որ չի երեւում, չեն զբաղվում դրանով: Հիմա պարզվեց, որ երեւում է, բայց էլի չեն զբաղվում: Կարծում եմ՝ մեր պարեկային ծառայությունը բացի ձեւից, նաեւ պետք է բովանդակային փոփոխություն բերի մեր ճանապարհներին: Ձեւի համար փոփոխությունները, չեմ կարծում, թե ինչ-որ մեկին պետք են»,-ընդգծեց պատգամավորը:

Նա հայտարարեց, որ Հայաստանում 10 վարորդից 9-ը ամրակապված չէ. «Ես առաջարկեցի ոստիկանությանը՝ եկեք օր հայտարարենք եւ ասենք, դրանից հետո անհանդուրժող ենք լինելու այդ խախտման նկատմամբ: Հետո կլիներ մանկական նստարանների խախտումը, ծխելը, հեռախոսով խոսելը, հետեւի նստատեղին նստածների ամրակապվելը, գաբարիտային լույսերի ապօրինի փոխելը, որ կուրացնում  դիմացի վարորդներին, հակամառախուղային լույսերը միացրած քշելը, ձմեռային անվադողերի պարտադիր դարձնելը»,-ասաց Արսեն Թորոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ