News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռումինիայի ազգային տոնի՝ Մեծ միավորման օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին, որում մասնավորապես ասված է․

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ռումինիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միավորման օրվա կապակցությամբ։

Վստահ եմ, որ Հայաստանի և Ռումինիայի միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ժողովրդավարական արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ առավել կզարգանան՝ նպաստելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ու հետագա ամրապնդմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Ռումինիայի տրամադրած մարդասիրական աջակցությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Լիահույս եմ, որ Ռումինիան կշարունակի իր ջանքերն՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, հատկապես Հայաստանի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ