News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունները Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը հայտարարել է 30 միլիարդ դոլարի նոր հիմնադրամի ստեղծման մասին, որը նվիրված կլինի կլիմայական գլոբալ լուծումների իրականացմանը։

«Ուրախ եմ հայտարարել 30 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամի ստեղծման մասին՝ կլիմայական գլոբալ լուծումների համար»,- ասել է նախագահը՝ Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովի գլխավոր միջոցառմանը(COP28):

Նրա խոսքով՝ նոր հիմնադրամի ստեղծումը պայմանավորված է կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցների ֆինանսավորման «բացը լրացնելու» անհրաժեշտությամբ: Բացի այդ, նախագահը նշել է, որ նախաձեռնությունն ուղղված է մինչև 2030 թվականը 250 միլիարդ դոլարի ներդրումներ ներգրավելուն։

Հինգշաբթի օրը COP28-ի գագաթնաժողովին մասնակցող երկրները հավանություն տվեցին կլիմայի փոփոխության հետևանքով զարգացող երկրներին կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագրին: Այն նախատեսում է հատուկ ֆինանսական մեխանիզմի մշակում, որը կօգնի խոցելի երկրներին հաղթահարել երաշտի, ջրհեղեղների և կլիմայի փոփոխության հետևանքով ծովի մակարդակի բարձրացման վնասը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ