News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Մենք երբեմն անում ենք փոփոխություններ, որոնց տակ չկա վերլուծություն կամ վիճակագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մենք չունենք վիճակագրություն ոստիկանությունում ավտովթարների եւ զոհերի հետ կապված, թե ինչին են առաջանում: Կա վիճակագրական տող, որտեղ գրված է՝ զոհերը 300 կամ 400, 120-ը ոչ սթափ լինելու պատճառով, այսքանը արագության գերազանցումից: Առաջին հայացքից թվում է, թե կա վիճակագրություն: Բայց տեսեք, եթե մահացած վարորդի արյան մեջ եղել է ալկոհոլի պարունակություն, արձանագրվում է, որ վթարի պատճառը դա է, մինչդեռ կարող է պարզվել, որ ոչ թե ալկոհոլն էր պատճառը, այլ մեկ այլ վարորդ մեկ այլ խախտում է արել, կամ ճանապարհի վատ կահավորումն է եղել պատճառը, կամ ձյունը մաքրված չի եղել: Քանի որ չկա այդ պատճառահետեւանքային կապը, մենք անում ենք փոփոխությունները, հետո արդյունքը չենք տեսնում, այն ինչը ակնալում ենք»,-ասաց պատգամավորը:

Նա տեղեկացրեց, որ բյուջեի քննարկումների ժամանակ ՆԳ նախարարը հայտնել է, որ նախատեսվում է հաջորդ տարի ՆԳՆ-ում ստեղծել առանձին վարչությունը, որը կզբաղվի այդ վիճակագրության ձեւավորմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փարիզում բերման են ենթարկել 66 ֆերմերի
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ օրը ֆերմերներն իրենց տրակտորներով և խոտի...
Արարատում չոր խոտը այրելու հետևանքով կրակը հասել է Mercedes-ին. մեքենան վերածվել է մոխրակույտի
Ոստիկանությունը պարզում է դաշտի և Mercedes-ի տիրոջ ինքնությունը…
Արթիկցի հայր և որդուց ավազակությամբ 37 մլն դրամի զարդեր հափշտակելու գործով 2 անձ կալանավորվել է, 2-ին էլ որոնում են
Հանցավոր խմբի մյուս երկու անդամների նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննությունը շարունակվում է...
Սանկտ Պետերբուրգում բանանով կոնտեյների մեջ հայտնաբերվել է 165 մլն ռուբլի արժողությամբ 11 կգ կոկաին
Սանկտ Պետերբուրգի Մեծ նավահանգստի տարածքում կոկաինի խոշոր խմբաքանակի մաքսանենգությունը կասեցվել...
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» և «Աբովյան» ՔԿՀ-ներ. Հանդիպել են հացադուլավորներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները...
ՊԵԿ-ը փոստային առաքանուց հայտնաբերել է թմրամիջոցի պարունակությամբ  դեղահաբեր
Օրերս, Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն, Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության...
Ամենաշատ