News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան «Համաս» արմատական ​​շարժումը և Իսրայելը շարունակում են բանակցությունները՝ Գազայի հատվածում մարդասիրական հրադադարը վերսկսելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը։

«Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ պաղեստինյան և իսրայելական կողմերի միջև բանակցությունները շարունակվում են՝ հրադադարը վերականգնելու նպատակով», - ասվում է X սոցիալական ցանցում գերատեսչության հայտարարության մեջ: Այն ընդգծում է, որ Կատարն իր գործընկերների հետ միասին «հանձնառու է շարունակել ջանքերը, որոնք հանգեցրել են մարդասիրական զինադադարին» և կանի այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա վերսկսման համար։

Միաժամանակ, Կատարի ԱԳՆ-ն նշել է, որ հրադադարի ավարտից հետո առաջին ժամերին իսրայելական բանակի կողմից Գազայի հատվածի վրա հարձակումների վերսկսումը բարդացնում է հակամարտող կողմերի միջնորդությունը։ «Նախարարությունն ընդգծում է, որ հրադադարի ավարտից հետո առաջին ժամերին Գազայի հատվածի շարունակվող ռմբակոծումը բարդացնում է միջնորդական ջանքերը և խորացնում հումանիտար աղետը», - ասվում է հաղորդագրությունում։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել «արագ գործել՝ դադարեցնելու մարտերը»։

Գերատեսչությունը կրկին դատապարտել է քաղաքացիական անձանց վրա հարձակումները, կոլեկտիվ պատժի պրակտիկան, ինչպես նաև Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու փորձերը։ Կատարի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է անհապաղ հրադադար հաստատել անկլավում և ապահովել մարդասիրական օգնության անխափան և շարունակական մատակարարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն իրականացրել է Գազայի բնակիչների համար սննդի առաջին օդային մատակարարումը
Երեք C130 ինքնաթիռներով այսօր առավոտյան Գազա են հասցրել 66 պարենային փաթեթներ, որոնցում եղել է մոտ 38,000 պարենամթերք...
Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ...
Մակրոնը հայտնել է, որ վրդովված է հումանիտար օգնության հերթի մեջ կանգնած ավելի քան 100 պաղեստինցու սպանությամբ
100 պաղեստինցի մահացել է հումանիտար օգնության հերթի մեջ...
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 70 պատանդ է սպանվել. «ՀԱՄԱՍ»
Վերջին մի քանի օրվա ընթացքում ռմբակոծության հետևանքով զոհվել է 7 պատանդ․․․
Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 30 հազար 200 մարդ
Վիրավորների թիվը գերազանցում է 70 հազարը․․․
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգնություն ստանալու ժամանակ 100 պաղեստինցու զոհվելու հարցով փակ նիստ կանցկացնի
760 խաղաղ բնակիչ էլ վիրավորվել է․․․
Ամենաշատ