News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Իսկ ո՞վ է ասել, որ վթարների պատճառը ամրագոտի չկապելն է, ես չունեմ վիճակագրություն: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Այո, կարող ենք ենթադրել՝ վերցնելով այլ երկրների փորձը: Եթե խոսեմ որպես շարքային քաղաքացի, ամեն օր գործի գալուց տեսնում եմ, որ Ջրվեժի ճանապարհը, որ նոր էին ասֆալտել, արդեն 10 օր է փոս են փորել ու մնացել է: Ամեն անգամ իջնելուց ասում եմ՝ լավ, էսօր էլ չզանգեմ քաղաքապետարան, տեսնեմ՝ երբ են սարքելու: Մասիվի կոլցեվոյից մինչեւ Ջրվել փողոցը սարքել են, բայց էդտեղ փոսը փորել են ու ոչ մի ճանապարհային նշան չկա:

Հիմա ես քաղաքացի եմ, հեռուստացույցով տեսնում են, որ եթե ամրգոտի չգցեմ, ինձ կտուգանեն, ապակիները մգեցված լինեն, տուգանելու են, բայց էս ճանապարհը չեն սարքում: Ինքը մտածում է՝ պետության մարդը ինչը, որ պետք է անի, չի անում, բայց ես մի բան չանեմ, անմիջապես տուգանում են»,-ասաց պատգամավորը:

Նա խոսեց նաեւ ոստիկանության օգտին՝ նշելով. «Ոստիկանությունը ավտովթարները վրա ազդեցությունը մեղմացնելու գրեթե զրոյական գործառույթ եւ լիազորություն ունի: Ճանապարհները գծանշված չեն, ոստիկանության խնդիրը չէ, լուսացույցերը չեն աշխատում, ոստիկանության խնդիրը չէ, ճանապարհները ճիշտ կահավորված չեն, ձնամաքրման աշխատանքներ արված չեն, էլի իր խնդիրը չէ: Դրանք համայնքինն է»:

Տպել
Ամենաշատ