News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ Մհեր Կաղզվանցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, պատիժն ի կատար ածող նույն հիմնարկի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով, Տիրիթ Քարհանյանի հետ աշխատակիցների հասցեին տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, քաշքշել են նրանց, ապա Մհեր Կաղզվանցյանը ձեռքին գտնվող սուր, ծակող-կտրող առարկայով հարձակվել է քրեակատարողական հիմնարկի ծառայող Ա.Ավետիքյանի վրա, փորձել դրանով հարվածել նրան՝ վայր է գցել մահճակալի վրա:

Դրա արդյունքում Արամ Ավետիքյանը վայր ընկնելիս կառչել է նույն վայրում գտնվող Գևորգ Թովմասյանի հագուստներից, ով իներցիայով վայր է ընկել Արամ Ավետիքյանի կրծքավանդակին, որի պատճառով նրա առողջությանը պատճառվել է առողջության միջին ծանրության վնաս:

Այնուհետև երբ կրկին ցանկացել է նույն սուր, կտրող-ծակող առարկայով հարվածել Արամ Ավետիքյանին, այդ պահին Եղիշե Քոչինյանը միջամտել է ու նշված սուր, կտրող-ծակող առարկան դիպել է նրան և պատճառել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալավերդիում 20 եւ 25 տարեկան երիտասարդների ոչ սթափ վիճակում վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Փետրվարի 23-ին, ժամը 19.15-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ...
Սյունիքի կայազորում 195 հանցագործությունից 40-ը կատարել են սպաները
Սյունիքի կայազորի զինվորական դատախազությունը 2023-ի ընթացքում...
Ապօրինի արդյունահանվել է մոտ 1.66 մլն խմ ավազ և ավազակոպճային խառնուրդ. Վնասը կազմել է մոտ 613 մլն դրամ. ամփոփում
Այդուհանդերձ, դատարան ուղարկված առանձին քրեական վարույթներով արդեն իսկ հիմնավորվել է, որ, մասնավորապես, Արաքս գետի ավազանում առանձին...
Վաղը Լևոն Քոչարյանի ու Սերգեյ Ասատուրովի գործով առաջին դատական նիստն է
Ոստիկանների հետ կապված հայտնի գործով նախաքննության ավարտ էր...
31-ամյա Գեւորգը 5 տարի սպանության մեղադրանքով հետախուզվում էր Ղրիմի իրավապահների կողմից. նրան գտել են Երևանում
Փետրվարի 23-ին, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ՆԳՆ ոստիկանության...
Վանաձորի բանտում դատապարտյալը նախ կարել է շուրթերը, ապա գնդասեղով միացրել իրար
Փետրվարի 21-ին Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական...
Ամենաշատ