News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Ֆեյսբուքյան օգտատեր Մովսես Հարությունյանը, ով ավելի վաղ տարածել էր ՀՀ զինված ուժերի բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութը, գրառում է կատարել՝ նշելով, որ երեկվա տեսանյութի տուժած հնդիկը արձագանքել է գրառմանը, ինչի շնորհիվ տարբեր հայրենակիցներ կապվել են վերջինիս հետ ու նրա համար նոր վերարկու գնել։

«Ապրեն բոլոր սրտացավները. այ նրանք են ինձ համար հայրենասեր մարդիկ, ովքեր ուղղակի մարդու հետ իրենց մարդու պես են պահում ու նաև չեն ուզում իրենց երկրի անունը պախարակվի»,-գրել է նա։

Հնդիկ տղամարդը Մովսես Հարությունյանին գրել էր, որ առաքիչ է և այդ բաճկոնը գնել էր «կիրակնօրյա շուկայից» և չի իմացել, որ վատ բան է արել։ Ըստ նրա՝ միջադեպից հետո 15 օր ինքը չի կարողացել աշխատանքի գնալ, թեև դժվարությունների մեջ է։

Հիշեցնենք, որ տեսանյութում անհայտ անձը կոպիտ և վիրավորական խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը։

Միջադեպից հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարել էր, որ ուսումնասիրում է տարածված տեսանյութը։

«ՀՀ ՄԻՊ հանձնարարությամբ աշխատակազմն ուսումնասիրում է համացանցում լայն տարածում գտած տեսանյութը, որում անհայտ անձն արժանապատվությունը նվաստացնող խոսքերով օտարերկրացի տղամարդուն ստիպում է հանել զինվորական բաճկոնը: Անհրաժեշտ է, որ միջադեպի բոլոր հանգամանքները դառնան պատշաճ քննության առարկա», - նշել են ՄԻՊ աշխատակազմից։

Տպել
Ամենաշատ