News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 1-ին` ժամը 18:30-ին, Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո:

Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը:

«Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Քրիստոնեական տարբեր քաղաքակրթությունների խաչերի ցուցադրությունը մեկ հարկի ներքո միտված է բացելու նոր տեսողական, իմացական հորիզոններ:

Հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ցուցադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:

Տպել
Ամենաշատ