News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անդորրայի Իշխանապետության ԱԳ նախարար Իմա Տոր Ֆաուսի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Հայաստան-Անդորրա հարաբերությունների զարգացումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ բազմակողմ հարթակներում:

Հայաստանի և Անդորրայի ԱԳ Նախարարներն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում հետաքրքրվածությունը, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ձևավորման միջոցով:

Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հնարավորություններին:

Հայաստանի և Անդորրայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ