News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Ինձ թվում է, որ ոստիկանությունում արժեքային առումով համարում են, որ դա «գործ տալ» է, «գործ տալու» համար ինչո՞ւ պետք է այնպես անեն, որ հավելվածը նորմալ աշխատի: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ոստիկանական համակարգի ավանդույթների հետ եկող արժեքային համակարգն ասում է՝ «գործ տալու» հավելվածն ինչո՞ւ պետք է նորմալ աշխատի: Ի սկզբանե, հավելվածն այնպես էին գրել, որ պետք է էլեկտրոնային ստորագրություն ու ID քարտ ունենայիր, համարյա հաշվապահ պետք է լինեիր, որ կարողանայիր այդ հավելվածով գրանցվել: Լավ է, որ այդ մասով վիճակը փոխվեց: Այդուհանդերձ, շատ քիչ են այդ համակարգից օգտվողները»,- ասաց նա:

Իոաննիսյանը անդրադարձավ նաեւ ոստիկանների՝ չամրակապվելու խնդրին. «Ոստիկանները չեն ամրակապվում. Շատ դժվար է ակնկալել, որ քաղաքացիները ամրակապվեն, եթե ոստիկանները չեն ամրակապվում: Օրենսդրությունը  ենթադրում է, որ բնակավայրում ոստիկանները կարող են չամրակապվել, ընդ որում այդ «կարող են»-ը չի նշանակում, որ պետք է երբեք չամրակապվեն: Իսկ բնակավայրից դուրս պետք է ամրակապվեն: Հիմա հարցս ուղղում եմ բոլոր հետեւողներին, վերջին անգամ ամրակապված ոստիկան ե՞րբ եք տեսել: Ես կարող եմ ասել, որ տեսել եմ, բայց դա իրոք վաղուց էր:

Ոստիկաններն էլ են համարում, որ ամրակապվելը ավելորդ է:  Իրենք չեն կարող պարտադրել մի բան, որը համարում են ավելորդ»,- ընդգծեց նա: 

Տպել
Ամենաշատ