News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որով Արա Ֆիդանյանը նշանակվել է ՆԳՆ գլխավոր քարտուղար:

Որոշման մեջ ասվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝

Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»։

Նշենք, որ Արա Ֆիդանյանը զբաղեցնում էր ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ