News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը


««Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը հասել է կարևոր հանգրվանի»,- հայտարարեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 4-ին ժամը 10։00-ին իրենց օրենքի նախագիծը  պաշտոնապես քննարվելու է  Ազգային ժողովում։

«Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը. ձախողել, որպեսզի կարողանանք մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանա հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի»,- հայտարարեց Ավետիք Չալաբյանը։

Նա կոչ արեց «Հայաքվեի» բոլոր աջակիցներին երկուշաբթի ժամը 10։00-ին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ:

«Կարևոր է կրկին միասնականություն և վճռականություն  ցուցաբերել և մեր հավաքական կամքն արտահայտենք այս ապազգային իշխանությանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ