News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 25
Տեսնել լրահոսը

Պետություններն ընդգրկվում են Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, սակայն Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամ երկրներ չկան, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք չունենք ոչ բարեկամ երկրներ և ոչ բարեկամ ժողովուրդներ։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից ընդունում են որոշումներ, որոնք մենք համարում ենք ոչ բարեկամական, և մենք այդ կառավարություններին դնում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Լավրովը՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Լավրովը մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունենում Սկոպյեում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Վերջին անգամ նա մասնակցել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին երկու տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերին Ստոկհոլմում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ