News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝ [email protected]:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և  հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Յունիբանկն ու Visa-ն Օլիմպիական խաղերի սիրահարներին եզակի հնարավորություններ տվող արշավ են սկսում
Որպես վստահելի բրենդ ամբողջ աշխարհում...
Բուդապեշտին ընդառաջ․ CaseKey հավաքական թիմը հանդիպել է Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրենի հետ
Այս համագործակցությունն ընդգծում է Բիբլոս Բանկ Արմենիայի հանձնառությունը՝ խթանելու տաղանդների ու նորարարության ձևավորումը Հայաստանի կրթական ոլորտում...
Թուրքիան դեռ չի վերացրել Ռուսաստանի հետ վճարային փոխանցումների հետ կապված խնդիրները. Ekonomım
Պետական ​​կողմն ընդգծում է, որ Ռուսաստանի հետ արտաքին առևտրում անհրաժեշտ քայլերը պետք է արվեն շատ զգայուն ժամանակահատվածում...
Թուրքիայի Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45 տոկոս մակարդակի վրա
Թուրքիայի Կենտրոնական բանկը հունվարին տոկոսադրույքը 42,5%-ից բարձրացրել էր մինչև 45%-ի...
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Բանկը նաև միակ ընկերությունն է Հայաստանում, որ թողարկել է RegS/144A ֆորմատներով եվրոպարտատոմսեր միջազգային կապիտալի շուկաներում...
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Փորձագետը մասնավորապես նշել է, որ բանկերի դեպքում գործարքի գինը որոշակի առանձնահատկություններ ունի...
Ամենաշատ