News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ Հռոմը 100 միլիոն եվրո կներդնի նոր հիմնադրամին, որը ստեղծվել է զարգացող երկրներում կլիմայի փոփոխության կորուստների և վնասների փոխհատուցման համար՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP28) Կողմերի 28-րդ համաժողովի շրջանակներում:

«Իտալիան 100 միլիոն եվրո կներդնի Loss & Damage Fund-ին՝ օգնելու ամենաաղքատ և խոցելի երկրներին հաղթահարել բնական աղետները», - ասել է Մելոնին ֆորումում: Նա նշել է, որ պարենային անվտանգությունը երկրի «արտաքին քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունն է», ինչպես նաև հիշեցրել է ազգային «Մատտեի պլանը», որը ներառում է ներդրումներ և նախագծեր աֆրիկյան երկրների զարգացման համար, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում։

Հինգշաբթի օրը COP28-ի գագաթնաժողովին մասնակցող երկրները հավանություն տվեցին կլիմայի փոփոխության հետևանքով զարգացող երկրներին կորուստների և վնասների փոխհատուցման հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագրին: Այն նախատեսում է հատուկ ֆինանսական մեխանիզմի մշակում, որը կօգնի խոցելի երկրներին հաղթահարել երաշտի, ջրհեղեղների և կլիմայի փոփոխության հետևանքով ծովի մակարդակի բարձրացման վնասը։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ