News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են եղել  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆաննի Դելպեն, ինչպես նաեւ այլ պաշտոնյաներ:

Ֆինանսների նախարարն անդրադարձել է ԶՖԳ եւ ֆինանսների նախարարության միջեւ բյուջետային աջակցության շրջանակներում նախորդ տարվա արդյունավետ համագործակցությանը եւ կարեւորել է ներկայում ծրագրի շարունակականության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Կողմերն անդրադարձել են նաեւ մի շարք համագործակցային հարցերի հեռանկարների, մասնավորապես՝ ջրամբարաշինության, ոռոգման, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրների լուծմանն աջակցության հարցերին: Դեսպան Դըկոտինյին իր խոսքում առանձնահատուկ կարեւորել է Վեդու ջրամբարի ծրագիրը, որը կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության վառ օրինակներից է:

Նախարար Հովհաննիսյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ոռոգման եւ հողային ռեսուրսների կառավարման ֆրանսիական փորձի ուսումնասիրմամբ, որը կարող է կողմերի միջեւ համագործակցության եւս մեկ խոշոր ուղղություն հանդիսանալ:

Հանդիպմանը կողմերը երկուստեք բարձր են գնահատել առկա գործընկերային հարաբերությունների մակարդակը եւ ընդգծել, որ ներկա պայմաններում այն լավ հիմք է ապահովում բոլոր ուղղություններով համագործակցության խորացման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գեղարքունիքի մարզում նորից թեժ է լինելու
Հայաստանից ամենաշատը հենց Մարտունու բնակիչներն են մեկնում արտագնա աշխատանքի, եւ պետությանը...
«Հրապարակ». Քանի հոգի է պատրաստ մեքենայի գոլդ համարի համար վճարել 50 հազար դոլար
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտարարել էր, որ աճուրդում հաղթած եւ համարանիշները ձեռք բերած անձի տվյալները գաղտնի են...
Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. թանկացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 20-ին, կազմել է…
2023-ի վերջի դրությամբ Եվրամիությունը Հայաստանից ապրանքների արտահանմամբ չորրորդ տեղում է. տնտեսագետ
Հատկանշական է, որ 2023 թվականի արտահանման աճի մեծ մասը՝ 31%, կամ 2,6 մլրդ դոլար, տեղի է ունեցել վերջին երկու ամիսներին՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին...
Եթե դուք Երևանում նոր շենք եք կառուցում, ուղարկում են ջուրը բերել Հրազդանից, իսկ գազը՝ Աբովյանից. կառուցապատող
Եթե դուք նոր քաղաքաշինական նախագիծ եք սկսում Երեւանում եւ, օրինակ, մի փոքր մեծ է ձեր…
Հետխորհրդային տարածքում Երևանը միակն է շինթույլտվությունների նման ահռելի տուրքերով. Գուրգեն Գրիգորյան
Երևանում գոտիներ կան, որտեղ շինթույլտվության տեղական տուրքի ու վճարի հանրագումարային թիվը 5–6 անգամ գերազանցում է շահութահարկը...
Ամենաշատ