News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեն ասել է, որ երկիրը մտադիր է 15 մլն եվրո հատկացնել ֆոնդին՝ զարգացող երկրներին կլիմայի փոփոխության հետևանքով կորուստների և վնասների փոխհատուցման համար, հայտնում է NOS հեռուստաալիքը։

Ռյուտեն նաև ասաց, որ այդ միջոցները կլինեն ի հավելումն 1,8 միլիարդ եվրոյի, որը Նիդերլանդները տարեկան ծախսում է նմանատիպ կլիմայական նախագծերի վրա:

Այս հիմնադրամի ստեղծման մասին որոշումը հրապարակվել է Դուբայում՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովում։ Հիմնադրամի չափը կկազմի 30 միլիարդ եվրո, ԱՄԷ-ն կներդնի մոտ 100 միլիոն եվրո: Հիմնադրամում նաև ներդրումներ կանեն Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և ԱՄՆ-ը՝ 10-100 եվրոյի չափով։ Եվրամիությունը ամեն տարի 225 մլն եվրո կհատկացնի հիմնադրամին:

Այս գումարը կուղղվի խոցելի երկրներում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ջրհեղեղների, երաշտի և ծովի մակարդակի բարձրացման վնասների փոխհատուցմանը: Հիմնադրամը համարվում է կարևոր՝ զարգացող երկրներին առաջ մղելու բանակցություններում՝ արտանետումները նվազեցնելու և կայուն էներգիային անցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ