News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը


2018-ից հայտնի քայլարշավի ժամանակ պայքար էր տարվում արագաչափերի, կարմիր գծերի դեմ, լաթի կտորներով փակվում էին արագաչափերը, եւ այն, ինչ այսօր պատրաստվում եք դնել քննարկման, տրամագծորեն հակառակ է այն ամինեին, ինչ ասվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով քննարկման ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Այստեղ հարց է առաջանում, կամ դա պոպուլիզմ էր, չեք տիրապետել, որ այդուհանդերձ, պետք են կարմիր գծերը, կամ դուք որոշեք՝ ինչ էր: Իշխող ուժը ասել է մի բան, եւ այս ընթացքում ոչ միայն դա չի արել, հլը մի բան էլ ասում է՝ էս պահին առանձնապես ուրիշ տարբերակ չկա, հլը եկեք կենտրոնում սահմանափակենք, տեսնենք՝ արդյունքն ինչ է լինում:

Շատ մարդկանց աշխատավայրը կենտրոնում է, տրանսպորտն էլ վատ է աշխատում, միասնական տոմսային համակարգն էլ չկա: Մարդն ինչքա՞ն փող պետք է վաստակի, որ տարեկան այդքան փող տա, որ միայն կարողանա գալ-գնալ գործի»,-ասաց նա:

Ի պատասխան փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց. «Կարմիր գծերը վերանալու են» խոստում 2018-ի հեղափոխության օրերին չի տրվել: Դրան պարոն վարչապետը պարզաբանում տվել է երեւի 4 տարի առաջ:  Չեմ ուզում հավատալ, որ դուք դա գիտեք եւ միտումնավոր այդ թեզը նորից փորձում եք լրատվական դաշտ ներմուծել»:

Նա հիշեցրեց, որ ժամանակին որոշվեց առժամանակ կասեցնել արագաչափերի աշխատանքը, որը լայն հանրային դժգոհություն առաջացրեց, քանի որ դա կարող է տրանսպորտային պատահարների վրա լուրջ ազդեցություն ունենալ:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը մտադիր է կտրուկ բարձրացնել ավտոմեքենաների կայանման վճարը։ 2024 թվականի հունվարի 1-ից Երեւանի կենտրոնում կարմիր գծերում մեքենա կայանելու գինը տարեկան 12,000 դրամի փոխարեն կդառնա 160,000 դրամ։ Նախագիծը դրվել է հանրային քննարկման։

Ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով: Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

Ավտոկայանատեղերի թանկացման նախագիծը հանրության շրջանում բուռն քննադատության առիթ է դարձել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Միկի Մաուսի ականջներով ավտոմեքենա է արտադրվել
Գինը սկսվում է մոտ 60 հազար յուանից․․․
00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար
Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել...
2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում…
Volkswagen-ն ու Audi-ն հրավառման վտանգի պատճառով ավելի քան 260 հազար ավտոմեքենա հետ կկանչեն 
Հետկանչից տուժած տրանսպորտային միջոցների համար դիլերները պետք է ստուգեն վառելիքի պոմպի կնիքը և անհրաժեշտության դեպքում փոխարինեն այն...
Tesla-ն այլևս ամենաթանկ ավտոմեքենաների ապրանքանիշը չէ
Ընկերությունն ընդհանուր առմամբ դրական դինամիկա է գրանցում չինական ապրանքանիշերի շրջանում…
ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն
Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման...
Ամենաշատ