News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը Իսրայելին «կանաչ լույս» է տվել Գազայի հատվածում ռազմական գործողությունները վերսկսելու համար։ Այսպիսի հայտարարություն է արել շարժման քաղբյուրոյի անդամ Խալիլ ալ Հայյան՝ կատարական Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ամեն անգամ ագրեսիայի նոր ակտից առաջ մենք միշտ տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ պետքարտուղարը կանաչ լույս վառում Իսրայելին՝ շարունակելու իր հանցագործությունները, նրան օգնություն և քաղաքական պաշտպանության բոլոր միջոցները տրամադրում», - նշել է Ալ Հայյան։ Ավելի վաղ, իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ Բլինկենն ավարտել է իր այցը Իսրայել և մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից «րոպեներ» անց՝ ՀԱՄԱՍ շարժման կողմից զինադադարի տապալման հետևանքով։

«Պատանդների և գերիների փոխանակման հարցը չի կարող լուծվել ռազմական գործողությունների ժամանակ, նախ պետք է դադարեցնել ագրեսիան, հետո փոխանակել գերիներին։ Մենք չենք կարող բանակցել հակառակորդի գերի ընկած զինվորների ազատ արձակման շուրջ՝ դրա մարտական բուռն ​​գործողությունների ժամանակ, այդ իսկ պատճառով մենք ի սկզբանե համաձայնել ենք ազատ արձակել խաղաղ բնակիչներին, ինչպես նաև կանանց ու երեխաներին։ Մեր գերության մեջ գտնվող զինվորականներին ազատ արձակելու մասին խոսակցությունը պետք է իրականացվի միայն ամբողջական հրադադարի պայմանով»,- ընդգծել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամը։

«Մենք միջնորդներին տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք բանակցել մեզ հետ գտնվող խաղաղ բնակիչների ազատ արձակման շուրջ՝ լիարժեք զինադադարի հասնելու համար», - հավելել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արևմուտքի գերակայության դարաշրջանը վերջնականապես ավարտվել է. Բորել
Նրա խոսքով՝ ԵՄ-ի անվտանգության վրա խաղադրույքները նույնպես շատ բարձր են Մերձավոր Արևելքում...
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին. առնվազն 2 զոհ կա. Al Jazeera
Եվս երեք մարդ վիրավորվել է...
Պաղեստինի վարչապետը Աբասին կառավարության հրաժարականի դիմում է ներկայացրել
Մուհամեդ Շթայեն կառվարության հրաժարականի դիմում է ներկայացրել...
Բլինքենը հայտարարել է, որ Գազային առնչվող ցանկացած ծրագիր պետք է բացառի պաղեստինյան անկլավի օկուպացիան
Պաղեստինյան անկլավի չափը չպետք է փոքրանա․․․
Իսրայելական պատվիրակությունը Փարիզում կայացած բանակցություններից հետո զգուշավոր լավատեսություն է ապրում. ԶԼՄ-ներ 
Լավ բանակցություններ են եղել, կա զգալի առաջընթաց...
Փարիզում մեկնարկել է Գազայի հարցով բանակցությունների երկրորդ փուլը
Հաղորդվում է, որ «ՀԱՄԱՍ»-ը եւ Իսրայելի իշխանությունները պատրաստ են գնալ զիջումների, սակայն․․․
Ամենաշատ