News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 28
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի ընթացքում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը Շանհայում այցելել են տարեցներին խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրող հաստատություն։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հայ պաշտոնյաները շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել տրամադրվող ծառայությունների շրջանակին, տարեցների խնամքի կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև շահառուների ժամանցի և զբաղվածության ապահովման գործընթացին։ Ներկայացվել են նորարարական տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող մանրամասներ, որոնք հնարավորություն են տալիս տարեցներին մատուցվող ծառայությունները դարձնել առավել արդյունավետ ու հասցեական։

Այցի ընթացքում դիտարկվել է նաև լավագույն փորձի փոխանակման, այդ թվում՝ որոշ նորարարական լուծումներ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող խնամքի հաստատություններում տեղայնացնելու հնարավորությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակական կապ հաստատել և համագործակցել տարեցների հիմնահարցերի ոլորտում։

Տպել
Ամենաշատ