News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 04
Տեսնել լրահոսը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի «Մուշական-Ջրաշեն» գերեզմանատան վարիչի պաշտոնը զբաղեցնող Հ. Ղ.-ի կողմից մի շարք անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու վերաբերյալ:

Մասնավորապես՝ Հ. Ղ.-ն, իր իշխանական լիազորություններն օգտագործելով երեք տարբեր անձանց օգտին գործողություն կատարելու, այն է՝ «Մուշական-Ջրաշեն»  գերեզմանատանը վերջիններիս ազգականներին հուղարկավորելու նպատակով նախընտրելի տարածքներում գերեզմանատեղիներ տրամադրելու համար, 2023 թվականի մայիսի 22-ից հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում միջնորդների միջոցով և գերեզմանատան բանվոր Ն. Վ.-ի օժանդակությամբ վերը նշված երեք անձանցից ստացել է համապատասխանաբար 500.000, 200.000 և 600.000 ՀՀ դրամ կաշառք:

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով 30.11.2023 թվականին քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ գերազմանատան վարիչը:

Նույն օրը Հ. Ղ.-ին մեղադրանք է ներկայացվել  ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Հ. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է:

Եվս 5 անձի մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալուն օժանդակելու, կաշառք տալու և  կաշառքի միջնորդություն կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաիթիում հազարավոր փախած բանտարկյալների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել 
France-Presse-ի լրագրողը այցելել է Պորտ-օ-Պրենսի բանտ և հայտնել, որ դրա դռները բաց են, և շենքի ներսում «գրեթե ոչ ոք» չկա...
Իմ կարերիայի պատմական պահը. Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո Վահագն Վերմիշյանը ազատ կարձակվի. Փաստաբան
Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը...
Փորձել էին էլեկտրական հոսանքի գործադրմամբ Մարմարիկ գետից ձուկ որսալ
Հրազդանցի տղամարդիկ, ապօրինի ձուկ որսալու պարագաները և կազմված...
Երևանում անչափահաս տղան «Toyota»-ով կոտրել է ծառերը, ճաղավանդակներն ու գլխիվայր շրջվել․ 4 վիրավորներն էլ անչափահաս են
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք...
Մեկ շաբաթում գրանցվել է 496 դեպք, որից 243-ը՝ արտակարգ. տուժել է 104, զոհվել՝ 8 մարդ
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները...
Խանութի հետնամասում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 15-ամյա աղջկա նկատմամբ. աղջկան հաջողվել է փախչել
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ամենաշատ