News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Պոտսդամի Կլիմայի փոփոխության հետազոտությունների ինստիտուտի կլիմայագետները պարզել են, որ կլիմայի ներկայիս մոդելավորումը չի համապատասխանում իրական եղանակային պայմաններին, հաղորդում է Planet Today-ը։

Խոսքը գլոբալ տաքացմամբ բարդացած էքստրեմալ եղանակի կանխատեսման սխալների մասին է։ Տեղումների իրական հաճախականության և ինտենսիվության վերլուծությունը ցույց է տալիս, որ կանխատեսումները հաճախ շատ են տարբերվում իրականությունից:

Ինչպես նշում է Journal of Climate-ը, փորձագետները հանգել են այս եզրակացություններին 21 կլիմայական մոդելների խորը վերլուծությունից հետո՝ Coupled Model Intercomparison Project Phase 6-ի շրջանակներում, որն ընդգրկել է ամբողջ աշխարհը: Կանխատեսված և փաստացի ցուցանիշների միջև հատկապես մեծ տարբերություններ են արձանագրվել Հյուսիսային Կանադայում և Հարավարևելյան Ասիայում։

Գիտնականները եզրակացրել են, որ արտակարգ տեղումների քանակի մոլորակային փոփոխությունների հիմնական պատճառը ջերմաստիճանի  շեղումներն են, իսկ  քամին շատ ավելի քիչ է ազդում դրանց վրա:

Վերջերս գրել էինք, որ Էլ Նինյոն էլ այս տարի իրեն արտասովոր է պահում՝ ոչ նախկինի նման, և նույնպես անկանխատեսելի։ Գիտնականները հայտնել են այս շեղման աղբյուրի իրենց վարկածը։

Ինչ վերաբերում է արտակարգ հորդառատ անձրևների և այլ տեղումների թվի ավելացմանը, ապա դրանք աճում են երկրաչափական պրոգրեսիայով, զգուշացնում են փորձագետները։ Նրանք հուսով են, որ ստացված տվյալները հնարավոր կլինի հաշվի առնել բնական արտակարգ իրավիճակների կանխատեսման հետագա հաշվարկներում։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ