News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը DW-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե, արդյո՞ք, Էստոնիան պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը։

«Դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի իրավիճակը մեր սահմաններում և սահմանային կետերում։ Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դա առաջին հերթին կազմակերպված է Ռուսաստանի կողմից։ Նման բաներ հենց այնպես չեն կարող լինել, քանի որ Ռուսաստանի ողջ սահմանային գոտին գտնվում է ԱԴԾ վերահսկողության տակ։  Մարդիկ այնտեղ  հեշտությամբ չեն կարող հայտնվել: Միգրանտներն իրենք են ասել, որ ռուսաստանյան կողմն իրենց հեծանիվներ է տվել, մոտեցրել է սահմանային կետերին, և նրանց ասել են, որ վերադառնալն անհնար է կլինի։ Ամեն  բան վկայում է, որ դա կազմակերպել է ռուսաստանյան կողմը։

Չէ՞որ սա Վլադիմիր Պուտինի որոշումն է,  նա այդպես է վարվում։  Եվ, իհարկե, սա ակնարկ է ֆիններին, որ պետք չէր անդամակցել ՆԱՏՕ-ին։ Սա արվում է, որպեսզի բոլոր արևմտյան՝ առաջին հերթին սահմանամերձ, երկրները, զբաղվեն այլ բանով, այլ ոչ թե Ուկրաինային օգնելով։ Որպեսզի ցույց տան, որ ահա, մենք կարող ենք  ինչ ասես անել ձեր հանդեպ։  Մենք, իհարկե, շատ բան սովորեցինք Լեհաստանի և Լիտվայի սահմաններին տեղի ունեցած միջադեպերից հետո։ Ֆինները գիտեին՝ ինչ անել, ուստի փակեցին սահմանը: Մենք նույնպես կարող ենք  փակել սահմանը։ Մենք չպետք է թույլ տանք այդ մարդկանց մեր երկիր մտնել, քանի որ նրանք միգրանտներ չեն այն իմաստով, որ մենք հասկանում ենք։ Նրանք, պարզապես, գործիք են Ռուսաստանի ձեռքում»,- նշել է նա։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ