News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 27
Տեսնել լրահոսը

Կայանատեղիների վճարը բարձրացնելու որոշումը Երեւանում քաղաքային իշխանություն ձեւավորված ՔՊ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության որի՞ նախընտրական ծրագրից է բխում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երեւանի քաղաքապետարանում Երեւանում կայանատեղիների վճարների թանկացման հարցով հանրային լսումների ժամանակ հայտարարեց հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Իշխանության գալուց առաջ ե՞րբ եք խոսք տվել երեւանցիներին, որ իշխանության գալուց հետո դուք անմիջապես ավտոկայանատեղիների վարձը բարձրացնելու եք առնվազն 2 անգամ, իսկ կենտրոնում՝ 13 անգամ»,-ասաց նա:

Ղազարյանը նկատեց, որ հունվարի 1-ից հազարավոր քաղաքացիներ՝ ի վիճակի չլինելով վճարել տարեկան 160 հազար դրամ, հասարակական տրանսպորտով է սկսելու երթեւեկել. «Արդյոք քաղաքապետարանը այս որոշմանը զուգահեռ արդեն ունի նոր տրանսպորտային սխեմա, նոր շարժակազմեր, որոնք գործի են դրվելու ուղեւորափոխադրումների կտրուկ ավելացող ծավալը:

Հաջորդը, կենտրոնը բեռնաթափելու համար պետք է ընտրվեն այլ փոխադրամիջոցներ՝ հեծանիվներ, ինքնագլորներ: Արդյոք քաղաքապետարանն ունի հեծանիվների երթուղիներ, որ մարդիկ այդ ձեւով երթեւեկեն»:

Էդգար Ղազարյանի խոսքով, արդեն հիմա տրանսպորտով մարդիկ երթեւեկում են խցկված, իսկ եթե սահամանափակվի մեքենաների մուտքը քաղաքի կենտրոն, էլ ավելի են շատանալու տրանսպորտով երթեւեկողները. «Հաշվարկներ ունե՞ք, թե ինչ է սպասվում քաղաքին այս որոշումն ընդունելուց հետո»:

Ղազարյանը նշեց, որ Երեւանին հարակից քաղաքներից մարդիկ գալիս են Երեւան աշխատանքի, բնականաբար, գալիս են իրենց մեքենաներով, հիմա նրանք որտե՞ղ պետք է կայանեն իրենց մեքենաները: Նա նաեւ առաջարկեց, որ երեկոյան ժամը 18-ից մինչեւ առավոտյան ժամը 9-ը ընդհանրապես կայանատեղիի համար գումար չգանձել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
00 oo 000 համարանիշի մեկնարկային գինը 20 մլն դրամ է, մինչեւ փետրվարի 28-ը աճուրդի պրոցեսում ենք. ՆԳՆ փոխնախարար
Փետրվարի 23-ին հայտարարվել է աճուրդը, ընդ որում, մի քանի կոմբինացիաների համար, քանի որ միայն 00 oo 000-ի համար չի հայտարարվել...
2-րդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառնա 0.25, «պլյոնկայի» համար էլ 2-րդ անգամ կհանվի 2 միավոր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում…
Volkswagen-ն ու Audi-ն հրավառման վտանգի պատճառով ավելի քան 260 հազար ավտոմեքենա հետ կկանչեն 
Հետկանչից տուժած տրանսպորտային միջոցների համար դիլերները պետք է ստուգեն վառելիքի պոմպի կնիքը և անհրաժեշտության դեպքում փոխարինեն այն...
Tesla-ն այլևս ամենաթանկ ավտոմեքենաների ապրանքանիշը չէ
Ընկերությունն ընդհանուր առմամբ դրական դինամիկա է գրանցում չինական ապրանքանիշերի շրջանում…
ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման ենթակա. Հայտարարություն
Կանոններում կատարված փոփոխություններով ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար ԱՊՊԱ վկայագրի «Հաշվեհամար» դաշտը սահմանվել է պարտադիր լրացման...
«Mercedes-Benz»-ն ամբողջ աշխարհից հետ կկանչի 250 հազար ավտոմեքենա
Որոշ ապահովիչներ կարող են չհամապատասխանել պահանջներին․․․
Ամենաշատ