News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել, սակայն ուկրաինացիների մեծ մասը դեմ է դրան։

Նա ընդգծել է, որ այժմ Ուկրաինայում առաջնահերթությունը սեփական զենքի արտադրությունն է, հայտնում է Unian-ը։

«Մենք ցանկանում էինք ավելի արագ արդյունքներ ունենալ: Այս տեսանկյունից, ցավոք սրտի, չենք հասել մեր ուզածին։ Ուկրաինան իր դաշնակիցներից չստացավ անհրաժեշտ բոլոր զինատեսակները, իսկ ռազմական ուժի ծավալի սահմանափակումները խոչընդոտեցին առաջընթացին։ Ուկրաինայում պատերազմը թևակոխել է նոր փուլ։ Ձմեռն, ընդհանուր առմամբ, պատերազմի նոր փուլ է»,- ասել է նա։

Նախագահը նշել է, որ ճնշում չի զգում իր դաշնակիցների կողմից։

Նրա խոսքով, պատերազմի նոր փուլը բնութագրվում է հրետանային և հրթիռային հարվածների ավելի մեծ ինտենսիվությամբ։ Ռուսաստանը նույնպես անօդաչու սարքեր է օգտագործում հետախուզության և հարվածների համար։

«Իսրայելի պատերազմը ցույց տվեց, որ աշխարհն այնքան էլ ապահով չէ, որքան մենք կցանկանայինք, Ուկրաինային օգնության մատակարարումները կրճատվել են։ Միայն կույրը դա չի տեսնում»,- ընդգծել է Զելենսկին։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիությունը ներկայացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը 
Այժմ այն ​​ներառում է ավելի քան 2000 ֆիզիկական և իրավաբանական անձ...
Լատվիան արգելել է ՌԴ-ից և Բելառուսից  գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը
Լատվիան 2023 թվականին Ռուսաստանից ներմուծել է 423,7 հազար տոննա հացահատիկ, իսկ 2022 թվականին՝ 265,1 հազար տոննա...
Կիևը ԱՄՀ-ի հետ 880 մլն դոլարի չափով տրանշի շուրջ համաձայնություն է ձեռք բերել
Ծրագիրը 115 միլիարդ դոլարի (106 միլիարդ եվրո) ավելի մեծ միջազգային օգնության փաթեթի մի մասն է, որը ակնկալվում է, որ Ուկրաինան կստանա չորս տարվա ընթացքում...
Ուկրաինայի համար Ֆրանսիական զենքի արտադրությունը կրկնապատկելու առումով խնդիրներ կան. Ֆրանսիայի ՊՆ
Ուկրաինային աջակցության առումով կարևոր է տնտեսական բաղադրիչը...
Զելենսկին հրաժարվել է քննարկել «պլան Բ»-ն՝ ԱՄՆ-ի օգնության բացակայության դեպքում
Նախօրեին Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը ստիպված չէին լինի լքել Ավդիիվկան, եթե...
ՄԱԿ. Ուկրաինայում արդեն ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ է զոհվել
Քաղաքացիական բնակչության զոհերի մեծ մասը եղել է հեռահար պայթուցիկ զենքի պատճառով: Հատկապես մեծ...
Ամենաշատ